25/01/2024 10:42
ԱՄԷ-ի Մասդար ընկերությունը Հայաստանում նոր արևային կայան կհիմնի
Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Մասդար ընկերությունը Հայաստանում նոր արևային կայան կհիմնի. տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը։
«Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Մասդար ընկերությունը Հայաստանում նոր արևային կայան կհիմնի. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գործուն մասնակցությամբ, Մասդարի ներկայացուցիչ Մուհամեդ Ալ Շեհիի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեց։
Օգտակար է իմանալ, որ 2023-ին ԱՄԷ-ը դարձել է Հայաստանի՝ օտարերկրյա ներդրումների համար 1 աղբյուրը և 2-րդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ շուրջ 2.8 մլրդ շրջանառությամբ»,- գրել է նա։