25/01/2024 22:48
COVID-19-ը սպառել է իր համաճարակային ներուժը․ Ակադեմիկոս
COVID-19 շտամը սպառել է իր համաճարակային ներուժը, բայց դա չի նշանակում, որ կորոնավիրուսը լիովին անհետացել է, հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Գենադի Օնիշչենկոն։
«Քովիդի հարցում առանձնահատուկ մտավախություն չունենք։ Իմ անձնական կարծիքն է, որ COVID-19 շտամն ինքն իրեն սպառել է, նրա համաճարակային ներուժը սպառվել է, բայց դա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր այլևս չեն լինի»,- ասել է գիտնականը։