Հաշվի չեն առնվել առողջապահական ու բնապահպանական ռիսկերը, Ադրբեջանի կողմից Ջերմուկի ռմբակոծումը, Ջերմուկը կորցնելու վտանգը, Ամուլսարի ծրագրին հանրության դիմադրությունը․ Հայտարարություն

25/01/2024 18:28

Հաշվի չեն առնվել առողջապահական ու բնապահպանական ռիսկերը, Ադրբեջանի կողմից Ջերմուկի ռմբակոծումը, Ջերմուկը կորցնելու վտանգը, Ամուլսարի ծրագրին հանրության դիմադրությունը․ Հայտարարություն


134 հասարակական կազմակերպությունների, քաղաքացական նախաձեռնությունների, հիմնադրամների, ինչպես նաև շարքային քաղաքացիների  հայտարարությունը ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ․

«2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։ Արվեց հայտարարություն, որ այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, և որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։

Այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր վրդովմունքը ՀՀ կառավարության անպատասխանատու գործողությունների առնչությամբ: 

Մտահոգությունները չե՛ն փարատվել և նույնիսկ ավելացել են։

Միջազգային և ազգային լավագույն փորձագետները և գիտնականները  հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերը և վտանգները՝ կասկածի տակ դնելով ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած փորձաքննական դրական եզրակացությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ։

  1. Չի ապահովվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:
  2. Հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
  3. Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
  4. Հաշվի չի առնվել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո: Լիդիան ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ-ում և պետական բնապահպանական փորձաքննության գործընթացում Ջերմուկն առհասարակ ներառված չի եղել ազդակիր համայնքների շարքում, և դրա վրա հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունը չի դիտարկվել:
  5. Հաշվի չեն առնվել առողջապահական ռիսկերը և չի իրականացվել համապատասխան փորձաքննություն և այս ռիսկի միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատում։
  6. Հաշվի չեն առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները:
  7. Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության կարծիքը և դիմադրությունը: Մասնավորապես, 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչ իրենց ստորագրություններով դեմ է արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
  8. Անտեսվել է կամ բավարար ջանք չի գործադրվել (due diligence)  գնահատելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը, անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան: Հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահվել է օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։ Աշխարհում քաղաքացիների դատական հետապնդումների այս երևույթը որակվում է «հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն» (strategic lawsuit against public participation - SLAPP), որը պատիվ չի բերում ո՛չ մի, առավել ևս իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Մինչդեռ ՀՀ պետական կառույցները ոչ մի անգամ փորձ չեն արել կանխելու տվյալ արատավոր պրակտիկան, պաշտպանելու տեղական ժողովրդավարությանը սատար կանգնած քաղաքացիներին և բնապահպան ու իրավապաշտպան ակտիվիստներին։
  9. Հաշվի չեն առնվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։

Հակաօրինական որոշումներ Ամուլսարի ծրագրի իրականացման համար

Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի սկզբանե հնարավոր է դարձել կասկածելի  որոշումների արդյունքում:

  1. 2014 թվականին ՀՀ կառավարության որոշումով հնարավոր դարձավ ՀՀ բույսերի Կարմիր գրքում ներառված բուսատեսակներն իրենց բնական աճելավայրից տեղափոխելը, ինչը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին։ Այս որոշումը հնարավոր դարձրեց Ամուլսարի տարածքում հանքի շահագործման թույլտվության տրամադրումը։
  2. 2015 թվականին ՀՀ կառավարության որոշումով փոխվեց հանքերի ճանապարհների թույլատրելի թեքության չափը։ Այս որոշմամբ անվտանգության պահանջները թուլացան, իսկ Լիդիանը խնայեց մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։
  3. 2016 թվականին Բնապահպանության նախարարության և Լիդիանի միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել։
  4. 2022 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխությունն իրավունք տվեց հետադարձ ուժով նախորդող 4 տարիների ընթացքում հանրային դիմադրության ազդեցությամբ գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ծրագրերին առանց նոր ՇՄԱԳ իրականացնելու երկարաձգել իրենց ընդերքօգտագործման իրավունքը: Այս փոփոխությունից օգտվեց միայն Լիդիանը, ինչը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ օրենքն այս մեկ ընկերության համար է փոփոխվել։

ՀՀ կառավարության այս որոշումը ստեղծում է Հայաստանի Հանրապետության  համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր։

Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկացել է, վերակազմավորվել և սեփականության իրավունքները զիջել իր խոշոր բաժնետերերին։ Երկու խոշորագույն ֆինանսական կառույցներ՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք ի սկզբանե Լիդիանի և Ամուլսարի ծրագրի «բարձր միջազգային չափանիշների» երաշխավորներն էին, այլևս այս ընկերության ո՛չ բաժնետեր են, ո՛չ ներդրողը։

«Լիդիան Արմենիան» այն ընկերությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ երկու հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այդ ժամանակ ՀՀ կառավարության պաշտոնյաներն արտահայտում էին մտահոգություն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, պետությունից մեծ գումարներ կկորզեն՝ անտեսելով, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունն արբիտրաժային տրիբունալ մտնելու իրավունք չունի։ Այժմ ընկերությանը, կարծես, հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ այդ հնարավորությունը։ Բազմիցս ենք զգուշացրել, որ եթե Լիդիանը Կանադայի տարածքում գրանցվելուց հետո սկսի աշխատել, և, այնուհետև որևէ պատճառով հարկադրված լինի դադարեցնել այդ աշխատանքը, արդեն կկարողանա օգտվել արբիտրաժային տրիբունալների մեխանիզմից, որը ստեղծվել է մասնավորների շահերը պաշտպանելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ընկերությունը սկսի շինարարությունը, հետո որևէ ֆորս-մաժորային պատճառով չկարողանա աշխատանքները շարունակել։ Ադրբեջանական զինուժը քաղաքի մատույցներում արդեն իսկ վերահսկում է Ջերմուկը: Այն նախկինում ռմբակոծել է նաև Երասխի գործարանը և դրդել է այն տեղափոխել սահմանից հեռու։ Ի՞նչ երաշխիք ունի ՀՀ կառավարությունը, որ Ամուլսարում նախատեսված ցիանային հարթակն ագրեսիվ հարևան պետության թիրախ չի դառնալու։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավո՛ր են ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը, սակայն Ամուլսարի հանքավայրի առնչությամբ, ցավոք, չենք տեսնում շրջահայաց որոշումներ և գործողություններ։

ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է «ժողովրդավարության բաստիոն», սակայն գործում է հակաժողովրդավարական սկզբունքներով՝ արհամարհելով հենց ժողովրդի կարծիքը:

Անթույլատրելի է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը ՀՀ կառավարությանը նվիրելու գործարքն անվանել «ժողովրդի համար», երբ ազդակիր համայնքի ժողովուրդը՝ առնվազն Ջերմուկ համայնքի բնակիչները, իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել։ Իսկ առցանց հանրագրին միացած ավելի քան 30.000 ստորագրությունները ցույց են տալիս, որ ավելի լայն հանրային կարծիքը նույնպես Ամուլսարը պահպանելու օգտին է։

ՀՀ կառավարությունն արհամարհել է նաև միջազգային գործընկերներին ու պարտավորությունները:  2023 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորեց ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարի հետ կապված որևէ տեսակի շինարարական աշխատանք, պահանջեց վերսկսել «Ջերմուկ» ազգային պարկի կազմավորումը և պաշտպանության տակ առնել Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները։ Իսկ 2022թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և CEE Bankwatch-ն իրենց զեկույցում ահազանգեցին Ամուլսարի ծրագրի կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև բնապահպան ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումների (SLAPP-երի) մասին, սակայն ՀՀ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց այս կապակցությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, դատապարտում ենք ՀՀ կառավարության այս գործելաոճը։ Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը հաշվի առնելով ազգային անվտանգության համար առկա Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը և վտանգները, ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումները, հանուն ժողովրդի կամքի և ժողովրդավարության։

Ամեն ջանք գործադրելու ենք և մեզ հասանելի միջոցներով շարունակելու ենք պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր՝ նեղ ու խնդրահարույց շահի նկատմամբ:

Բոլոր համախոհ քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ ենք անում միանալ մեզ այս պայքարում։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը կարող եք միանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

1.«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ

2.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

3.«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

4.«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

5.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

6.«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

7.«Հայաստանի անտառներ» ՀԿ

8.Ամուլսարի պահապաններ նախաձեռնություն

9.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

10.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման  ՀԿ

11.«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան » ՀԿ

12.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ» ՀԿ

13.«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ

14.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

15.«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ

16.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

17.«Նոր հորիզոններ» ՀԿ

18.«Կանաչ փոփոխություն» գյուղատնտեսական ՀԿ

19.«Արգինա» մշակութային ՀԿ

20.Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

21.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ

22.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե»  ՀԿ

23.«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

24.«ՀԵԲԱ» Սոցիալ-կրթական ՀԿ

25.«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

26.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ

27.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

28.«Բայազետ» կենտրոն ՀԿ

29.« Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

30.Երևանի մամուլի ակումբ

31.«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

32.«էկոլոգիական հասարակական միություն »  ՀԿ

33.« Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ

34.«Դալմա-Սոնա»  Հիմնադրամ

35.«Առողջ Միջավայր» ՀԿ

36.«Գյումրու առաջընթաց»  ՔՀԶԿ

37.«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ

38.«Սպիտակ ջոկատ» ՀԿ

39.«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

40. «Դեպի Էկո-երիտասարդություն» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն

41.Քիմիական անվտանգության կոալիցիա

42.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

43.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

44.«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

45.Կանանց զորեզացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ

46.«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության  ՀԿ

47.«Սինեմարթ երիտասարդական»  ՀԿ

48.«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ

49.«Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն

50.«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում»  ՀԿ

51.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

52.«Յանուս» Իրավական ՀԿ

53.«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

54. «ԷկոՀաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ

55.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

56.«Կայուն Ապագա» ԵՀԿ

57. Ֆեմ Գրադարան նախաձեռնություն

58.«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ

59.«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

60.«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ

61.«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

62.«Մաքրապատում»  բնակրթական ՀԿ

63.«Հայկական ճամբար» ՀԿ

64.Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա

65.«Իրավունքի ուժ» ՀԿ

66.«ՍՈՍ ՄԵծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն

67.«Համայքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

68.«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ

69.«Փինք» իրավապաշտպան ՀԿ

70.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ

71.«Էկոլոգիական իրավունք»  ՀԿ

72.«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

73.«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

74.Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

75.Ինֆորմացիայի ազատության կենտրոն

76.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

77.«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ՀԿ

78.«ԱՆՈՒՆՍ ԿԻՆ Է»  նախաձեռնող խումբ

79.«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

80.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ

81.«Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ

82.«Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպություն

83.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ

84.«Սրբազան հող» Բարեգործական ՀԿ

85.«ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ

86.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

87.«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

88.Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ

89.«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

90.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

91.« Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ

92.«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

93.«Կանանց աջակից խումբ» ՀԿ

94.«Վելես» իրավապաշտպան ՀԿ

95.«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ

96.«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ

97.«Պախրա» ՀԿ

98.«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

99.«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ

100.«Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն  համայնքային անվտանգության և զարգացման համար ՀԿ

101.«Ամուլսարի պահապաններ» քաղաքացիական նախաձեռնություն

102.«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

103.«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ

104. «ՑՈԼԻՆԵ»  մշակութային,իրավապաշտպան ՀԿ

105․«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ

106․Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան

107. Գոհար Ենոքյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

108.Սյուզաննա Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

109.Սուսաննա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

110. Տիգրան Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

111.Մխիթար Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

112.Զարուհի Ստեփանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

113.Գալետա Մարգարյան՝   Ջերմուկ համայնքի բնակիչ

114.Հասմիկ Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի

115.Կարեն Սայադյան՝ ՀՀ քաղաքացի

116․Նարիմե Դավթյան՝ ՀՀ քաղաքացի

117․Զորիկ Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

118․Միրհան Խանամիրյան՝ Ջերմուկի բնակիչ

119․Աշոտ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

120․Հայկ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

121․Սամվել Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

122․Արմեն Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի

123․Լուսինե Ղարիբյան՝ ՀՀ քաղաքացի

124․Թերեզա Ալավերդյան՝ ՀՀ քաղաքացի

125․Վարդան Ավետյան՝ Ջերմուկի բնակիչ

126․Գոհար Ղազարյան՝ Ջերմուկի բնակիչ

127․Արմեն Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

128․Արգիշտի Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

129․Սուսաննա Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

130․Ջեմմա Սարգսյան՝ Ջերմուկի բնակիչ

131․Համլետ Դավթյան՝ ՀՀ քաղաքացի

132․Ռոզա Վարդանյան՝ ՀՀ քաղաքացի

133․Արմեն Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի

134․Կարինե Մնացականյան՝ ՀՀ քաղաքացի

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Այսօր, 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այսօր, 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան Այսօր, 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին Այսօր, 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով Այսօր, 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը Այսօր, 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան Այսօր, 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան Այսօր, 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը Այսօր, 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան 01/01/2025 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից 01/01/2025 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը 30/12/2024 16:37 ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ 30/12/2024 16:35 Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից 30/12/2024 16:19 Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր 30/12/2024 16:08 «Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին 30/12/2024 15:45 Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 30/12/2024 15:40 ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները 30/12/2024 15:34 Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 30/12/2024 15:14 2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ 30/12/2024 14:49 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը 30/12/2024 14:38 Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն 30/12/2024 14:29 Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը 30/12/2024 14:21 ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ 30/12/2024 14:10 Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին 30/12/2024 14:07 «Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ) 30/12/2024 13:58 Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 30/12/2024 13:46 Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին 30/12/2024 13:44 Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը 30/12/2024 13:41 2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ 30/12/2024 13:39 Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում 30/12/2024 13:37 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 30/12/2024 13:34 Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով 30/12/2024 13:23 Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն 30/12/2024 13:10 Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան 30/12/2024 13:03 Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան 30/12/2024 12:59 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ) 30/12/2024 12:52 Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում 30/12/2024 12:49 Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության 30/12/2024 12:44 Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները 30/12/2024 12:36 «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց 30/12/2024 12:23 ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը 30/12/2024 12:08 «Երազանք պահիր». «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն նոր տեսահոլովակ է ներկայացրել 30/12/2024 11:53 Պարզ երկինք, առանց տեղումների եղանակ․ տոնական օրերին կգերակշռեն տաք օդային հոսանքները 30/12/2024 11:16 Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի 30/12/2024 11:11 Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել 30/12/2024 10:58 Գողթ գյուղում փայտե կաթսա է պայթել, վիրավորներ կան 30/12/2024 10:42 Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա տեսաուղերձը (Տեսանյութ) 30/12/2024 10:40 ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան 30/12/2024 10:28 Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով 30/12/2024 10:23 Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք 30/12/2024 10:18 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել 30/12/2024 10:15 Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 30/12/2024 10:14 Արմավիրում 20-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին

Տվյալ բաժնի վերջին նյութերը