25/01/2024 13:12
Ճամբարակում և Սևանում Արցախից ապաստանած 200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին աջակցություն է տրամադրվել (Տեսանյութ)
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, ԱՄՆ-ում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած 200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև՝ վառելափայտ. տեղեկացնում են Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններից։
Ըստ տեղեկության՝ Ճամբարակում 120, իսկ Սևանում 80 ընտանիքներ ապահովվել են կենցաղային պարագաներով, սննդով, գրենական պիտույքներով և դպրոցական պայուսակներով։ Բացի այդ, Ճամբարակում 30, իսկ Սևանում 16 խիստ խոցելի բազմանդամ ընտանիքի տրամադրվել է նաև 10-ական խորանարդ մետր վառելափայտ: