25/01/2024 14:05
Հիվանդասենյակ N 204․ Գասպարը կույր է, Նորայրը քայլել չի կարողանում, Արցախում են վիրավորվել
Հիվանդասենյակ N 204-ի մեր բուժառուները միշտ միասին են, որպեսզի օգնեն իրար, ասում են Զինվորի տնից։
«Երկուսն էլ 90-ականներին են վիրավորվել՝ Արցախում: Տարբեր վիրավորումներով, բայց նույն ճակատագրով տղամարդիկ…
Գասպարը կույր է, իսկ Նորայրը քայլել չի կարողանում: Չնայած կուրությանը՝ Գասպարը օգնում է Նորայրին տեղաշարժվել սայլակով: Նորայրն էլ նրան է օգնում՝ կողմնորոշման հարցում», - պատմում են Զինվորի տան ֆեյսբուքյան էջում: