25/01/2024 11:08
Պարզվում է, որ «վստահելի գործընկերը» ոչ վստահելի է, ոչ էլ գործընկեր. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ ԵԽԽՎ-ից Ադրբեջանին հեռացնելու մասին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԵԽԽՎ-ի քվեարկությանը, ըստ որի, Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները քվերակությամբ չեն վավերացվել և Ադրբեջանն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից։
«Պարզվում է, որ «վստահելի գործընկերը» ոչ վստահելի է, ոչ էլ գործընկեր։ Մի քիչ էներգիա, ռեսուրս ունենալը նույնը չէ, թե հարգել օրենքի գերակայությունը, հարևանների ինքնիշխանությունը, անհեթեթ տարածքային պահանջներ չանել, էթնիկ զտումներով չհպարտանալ, սպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները հերոսացնելը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակությանը հեռացրել է վեհաժողովից՝ մարդու իրավունքների խախտումների, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի և ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։