25/01/2024 19:59
Փաշինյանը հույս է հայտնել, որ Նորվեգիայի հետ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:
Բերգյլոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ և նշել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»: