25/01/2024 11:10
ՊՆ-ն խստացրել է պետական գաղտնիք պարունակող սպառազինության ցանկը
Կառավարությունը հաստատեց Պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։
Ըստ այդմ, պետական գաղտնիքի շարքին են դասվում ՊՆ գնման պլանը, գնման հայտը, տեխնիկական բնութագիրը, գնումների կազմակերպման գործընթացը, մատակարարում իրականացրած կամ ծառայություն մատուցած կամ աշխատանք կատարած կազմակերպությունը։
ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում՝
Հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում
Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում
Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում
Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում
Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից: