25/01/2024 22:01
Սիրիայի հարցի շուրջ Աստանայի ձևաչափով բանակցություններ կանցկացվեն
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները պայմանավորվել են Սիրիայի հարցով բանակցությունների 22-րդ փուլն անցկացնել 2024 թվականի երկրորդ կեսին, հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Ալիբեկ Բակաևը։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև բարձր մակարդակով հանդիպումը անցկացնել Ռուսաստանում։
Սիրիայի հարցով բանակցությունները, որոնք հայտնի են որպես Աստանայի ձևաչափ, սկսվել են են 2017 թվականից։ Այդ ձևաչափի մեջ են ներգրավված Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան՝ որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացի երաշխավոր երկրներ, ինչպես նաև Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ և դիտորդ երկրներ Հորդանանը, Լիբանանը և Իրաքը։