25/01/2024 19:51
Լուկաշենկոն փոփոխում է կառավարության կազմը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կառավարության կազմում մոտ ապագայում կադրային փոփոխություններ իրականացնելու իր մտադրության մասին։ Նա նշել է, որ դա Բելառուսում ձևաավորված պրակտիկա է՝ իրականացվող ընտրություններից առաջ։ Լուկաշենկոն այդ մասին հայտնել է Ալեքսանդր Խոջաևին Բելառուսի առողջապահության նախարար նշանակելիս։
«Բոլոր նախարարություններում և գերատեսչություններում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, դա հայտնի պրակտիկա է։ Խորհրդարանական, նախագահական ընտրություններից առաջ մենք միշտ վերանայել ենք կառավարության, ինչպես նաև տեղական իշխանությունների կազմը։ Փոփոխություններ ենք արել, որ մարդիկ տեսնեն՝ ում հետ ենք շարունակելու աշխատել։ Այս պրակտիկան ես վաղուց եմ մշակել, բացառություն չէ նաև այս ժամանակաշրջանը»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ փոփոխությունները կառավարության կազմում շարունակելու է մինչև նախագահական ընտրություններ ։ Նա կոչ է արել այդ թեման չշահարկել՝ այլ կոնտեքստում։