25/01/2024 20:11
Ռուսաստանը գազն ուղղում է դեպի նոր շուկաներ․ Նովակ
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արտահանվող գազն ուղղել դեպի նոր շուկաներ, նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ «Энергетическая политика» ամսագրի համար պատրաստած իր հոդվածում։
«Ռուսական գազը դեպի նոր շուկաներ ուղղելու գործընթացը շարունակվում է՝ շեշտը դնելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ամրապնդման վրա։ Արագացված տեմպերով ավելացնում ենք գազի արտահանումը Չինաստան՝ «Սիբիրի ուժը» գազատարի միջոցով, իրականացվում է «հեռավորարևելյան» երթուղու նախագիծը՝ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ ծավալով, մշակվում է Մոնղոլիայով անցնող «Սիբիրի ուժը-2» գազատարի նախագիծը՝ տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ հզորությամբ»,- գրել է Նովակը։