25/01/2024 22:18
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուներ են առաջադրվել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Այդ մասին նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունում։