26/01/2024 11:34
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է առևանգված և Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին և ներկա ղեկավարների դատավարության մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վերջիններիս նկատմամբ դատավճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում։
Հիշեցնենք, որ չորս ամսով երկարացվել է Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։