26/01/2024 16:37
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների միջոցներն աճում են
Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականը ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր վեց ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։ Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) և Պահպանողականը (CQCON) ունեցել են 12․6% և 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների կենսաթոշակային կուտակումների արժեքն աճել է համապատասխանաբար՝ կախված, թե որ ֆոնդում են կուտակվում մասնակցի միջոցները։
Եկամտաբերության նման արդյունքները պայմանավորված են եղել հետևյալ գործոններով՝
տեղական շուկայում, պահպանվել է գնաճային ցածր միջավայրը, տոկոսադրույքները նվազել են, ինչի շնորհիվ տեղական ակտիվները տարին ամփոփել են էական բարձր արդյունքներով։
Նմանատիպ զարգացումներ եղել են նաև համաշխարհային շուկաներում, ինչի արդյունքում միջազգային բաժնային և պարտքային ակտիվներ ևս 2023 թվականն ամփոփել են դրական արդյունքներով։
Հաշվի առնելով, որ կենսաթոշակային ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն՝ ֆոնդերի կատարողականի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար անդրադառնանք ֆոնդերի եկամտաբերության երկարաժամկետ ցուցանիշներին։ Ստեղծման պահից ֆոնդերն ունեցել են 106-113% եկամտաբերություն։