26/01/2024 20:17
«Նա իր ողջ կյանքում ջանացել է բարին գործել և հնարավորինս շատ հայրենակիցների ուղղորդել դեպի Հայոց Եկեղեցու ճշմարիտ հավատք»․ Արցախի թեմը ցավակցել է Հայր Հակոբի մահվան կապակցությամբ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը ցավակցել է Կարեն Ապրեսեանի՝ Հայր Հակոբի մահվան կապակցությամբ․
«Ցավով տեղեկացանք Արցախի թեմում ժամանակին իր հոգևոր սպասավորությունը բերած Կարեն Ապրեսեանի (Հայր Հակոբ) մահվան բոթի մասին: Նա իր ողջ կյանքի ընթացքում ջանացել է բարին գործել և հնարավորինս շատ հայրենակիցների ուղղորդել դեպի Հայոց Եկեղեցու ճշմարիտ հավատք:
Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի ննջեցյալի հոգին:
Տեղեկակացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 27-ին ժամը 18։00-ին ք. Երևանի Լուկաշինի 152 հասցեում գտնվող Սան Լազարո սգո սրահում»,- նշված է Արցախի թեմի հաղորդագրությունում: