26/01/2024 19:12
Ուկրաինայում առաջարկել են պատգամավորներին ու պետպաշտոնյաներին ուղարկել ռազմական պատրաստության
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան առաջարկել է պետական ծառայողներին և պատգամավորներին ուղարկել ռազմական պատրաստության՝ շարքային քաղաքացիներին մոտիվացնելու նպատակով, «որ նրանք չվախենան մոբիլիզացիայից», հայտնել է ուկրաինական «Левый берег» պարբերականը։
Արախամիան առաջարկել է չինովնիկների ու պատգամավորների ռազմական պատրաստությունը, ի տարբերություն շարքային քաղաքացիների, հատվածաբար անցկացնել, «որպեսզի նրանք ստիպված չլինեն ամբողջ նստաշրջանն անցկացնել ուսումնական գոտում»։
Ավելի վաղ էլ ուկրաինական մամուլը գրել էր, որ Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցությունում քննարկում են պատգամավորներին ու պետական պաշտոնյաներին ռազմական գործողություններին չմասնակցելու իրավունքից զրկելու և ռազմաճակատ ուղարկելու հարցը։ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Միխայիլ Ցիմբալյուկն էլ, ըստ հրապարակումների, հայտարարել է, որ ճիշտ կլինի թույլատրել՝ մոբիլիզացնել պատգամավորների մի մասին։