26/01/2024 20:03
Դոնբասում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում Ուկրաինայի գործողությունները «ցեղասպանություն» է որակել։
«Ուկրաինայի պետական հեղաշրջումից հետո Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են։
Մեր իսկ պատմական տարածքներում ռուսները հայտարարվեցին ոչ տիտղոսակիր ազգ»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Հեղաշրջումից հետո հայտնի իրադարձությունները սկսվեցին Դոնբասում՝ մարդկանց բնաջնջումը։ Դա շարունակվեց 8 տարի, 9 տարի։
Այն, ինչ կատարվել է այնտեղ, հատկապես հակառակորդի զբաղեցրած տարածքներում, անխոս, ցեղասպանություն է, այլ կերպ որակել անհնար է»,- ասել է նա։