26/01/2024 18:48
Ռուսաստանը հայկական կողմին նոր հրավեր է ուղղել՝ այցելել Մոսկվա՝ քննարկելու Բաքվի հետ «Խաղաղության պայմանագիրը»
Մոսկվան օրեր առաջ հերթական հրավերն է փոխանցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերի շուրջ Մոսկվայում խորհրդակցությունների հրավեր Արարատ Միրզոյանին ուղարկվել է բազմիցս՝ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած։ Այդ ամենից բացի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում։ Վերջին ուղերձը Երևանին փոխանցվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Մարիա Զախարովան։