26/01/2024 12:08
ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատիժ են իրականացրել ազոտային գազի միջոցով
ԱՄՆ Ալաբամա նահանգը հունվարի 25-ին առաջին անգամ մահապատիժ է իրագործել մաքուր ազոտի միջոցով։ Մահապատիժի է ենթարկվել 58-ամյա Քենեթ Սմիթը, որը 35 տարի առաջ՝ 1988 թ․-ին դատապարտվել էր հոգևոր հովվի կնոջ պատվիրված սպանության համար․ հաղորդում է Reuters գործակալությունը։
Ալաբամա նահանգը հայտնել էր, որ այս նոր մեթոդն անցավ և արագ մեթոդ է, և Սմիթը կկորցնի գիտակցությունը մեկ րոպեից պակաս ժամանակամիջոցում, սակայն ականատեսները հայտնել են, որ դա տևել է մի քանի րոպե։
Սմիթի փաստաբանները փորձել էին բողոքարկել նման մեթոդով մահապատժի վճիռը՝ պատճառաբանելով, որ դա դաժան և արտասովոր պատիժ է։
ԱՄՆ-ում միայն երեք նահանգ՝ Ալաբաման, Օկլահոման և Միսիսիպին են թույլատրում ազոտային հիպոքսիայի կիրառումը՝ որպես մահապատժի այլընտրանքային մեթոդ, քանի որ մահացու ներարկումներում օգտագործվող դեղամիջոցներն ավելի դժվար է գտնել։
Քենեթ Սմիթը դատապարտվել է 45-ամյա Էլիզաբեթ Սենեթի սպանության համար։ Նրա հանցակիցը մահապատժի էր ենթարկվել 2010 թվականին։ Սպանությունը պատվիրել էր Սենեթի ամուսինը՝ դրա համար վճարելով 1000-ական ԱՄՆ դոլար։