26/01/2024 09:47
«Հրապարակ». Տիգրան Փոլադյանն ու Տիրան Խաչատրյանը նույն խցում են նստած
«Հրապարակ» թերթը գրում է. «Սնանկության դատարանի դատավոր, կաշառք ստանալու գործով դեկտեմբերի վերջերին կալանավորված Տիգրան Փոլադյանն ու ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, մեր տեղեկություններով, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն խցում են նստած:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այս տարվա հունվարի 14-ին` խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Թեև նրա փաստաբանն օրերս մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչ դաժան ծեծի է ենթարկվել գեներալը և ինչպես է ստիպված եղել ինքնապաշտպանվել: Իսկ դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ից, նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նրան պաշտպանող փաստաբանական խումբը, որտեղ հիմնականում նրա համակուրսեցիներն են, չգիտես ինչու, խուսափում է հարցազրույցներ տալուց և այս գործի մանրամասների մասին խոսելուց»։