27/01/2024 17:21
Թուրքիան տարածքներ է պահանջելու Ռուսաստանի Դաշնությունից. Հայկ Նահապետյան (Տեսանյութ)
«Թուրքիան խնդիր է դրել՝ Հարավային Կովկասն ամբողջությամբ վերցնել իր ազդեցության տակ, ավելին՝ հավակնություն ունի տարածքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնությանը: Դա համընկնում է հավաքական Արևմուտքի ծրագրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանը պետք է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմում պարտվի, իսկ որպեսզի պարտվի, Ռուսաստանի սահմանների մոտ պետք է ռազմական բախումների նոր օջախներ ստեղծել»,- «Հարցեր կան» հաղորմանն ասել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Ռուսաստանի համար կարևոր է, որ ուկրաինական ճակատի հետ երկրորդ, երրորդ ճակատ չբացվի, և այս ընթացքում կատարած զիջումների գինը այդ նոր, հնարավոր ճակատների չբացումն է:
Հիմնական խնդիրն Ուկրաինան է, և նորմալ է, որ այդ հիմնական ուղղությունը սպասարկելիս երկրորդական ուղղություններում նահանջներ լինեն. բուն նպատակը մեծ ճակատամարտում հաղթելն է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում