27/01/2024 21:34
Ըստ ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել («Ազատություն»)
Պետական վերահսկողական ծառայությունը ուսումանսիրություններ է արել ԱՆԻՖ-ում՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել, այս մասին ՊՎԾ-ն զեկույց չի հրապարակել, բայց մանրամասները հայտնել է «Ազատության»-ը։
«Վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը», - ասել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Պետական հետաքրքրությունների ֆոնդը 2019-ին Կառավարության կողմից հիմնադրված փակ բաժնետիրական ընկերություն է։ Վերջին տարիներին այն նախ եղել է Կառավարության, ապա Էկոնոմիկայի նախարարության կազմում։ Դրա նպատակը օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, արտահանման աճի խթանումը և հայաստանյան նախագծերում ներդրումներ անելը։
ԱՆԻՖ-ի կայքում եղած տվյալներից դատելով՝ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվել։ 2019-2023 թվականներին այդ միջոցները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, որի փոքր մասը դրամաշնորհներ են, մեծ մասը՝ հարկատուների գրպանից։
«Կան ծառայություններ, որոնց համար ներկայացուցչությունները կամ կենտրոնական ապարատն ունի կոնկրետ հաստիքներ վարձատրվող, ընդ որում բավականին բարձր արժեցող մասնագետների ներգրավմամբ, որպես հաստիքային աշխատակիցներ, բայց այդ ծառայությունների ձեռքբերման համար արտապատվիրակվել են այլ ընկերություններ, ծառայություններ են ձեռքբերվել, որում մենք, բնականաբար, խնդիրներ ենք տեսել՝ խնդրահարույց է այդ աշխատաոճը մեզ համար գնահատվել», - ասել է Պետրոսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում