27/01/2024 20:09
Մաքսիմ Գալկինին թույլ չեն տվել մուտք գործել Ինդոնեզիա
Ռուս կատակերգու և հաղորդավար Մաքսիմ Գալկինին թույլ չեն տվել մուտք գործել Բալի։ Այդ մասին հայտնել է անձամբ Գալկինը՝ Instagram-ի իր էջում գրելով, որ չնայած իր աշխատանքային վիզան հաստատվել է, սակայն անձնագրային հսկողություն անցնելիս իրեն թույլ չեն տվել մտնել երկիր։
Շոումենն Ինդոնեզիայում համերգով ու միջոցառմամբ պետք է հանդես գար։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թայլանդում նախատեսված նրա համերգը ևս չեղարկել են։ Ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, պատճառը հումորիստտի քաղաքական հայտարարություններն են եղել։
Գալկինը, ըստ մամուլի հրապարակումների, հունվարին 100 000 ԱՄԷ դիհրամի տուգանք է վճարել՝ Դուբայում իր միջոցառման ժամանակ Ռուսաստանի մասին բացասական արտահայտությունների համար։
Հիշեցնենք՝ Մաքսիմ Գալկինը Ռուսաստանից հեռացել էր՝ դատապարտելով հատուկ ռազմական գործողության անցկացումը։ Ռուսաստանում նրան «օտարերկրյա գործակալների» ցանկում են ներառել։