27/01/2024 18:45
Լուծարեցին Սփյուռքի նախարարությունը, գրասենյակ բացեցին, որին ավելի քիչ փող են տալիս, քան Սնուփ Դոգին. Սերգեյ Մելքոնյան (Տեսանյութ)
«Սփյուռքից սպասելիքներ, իհարկե, կարող ենք ունենալ, բայց այս իշխանությունը ոչ թե աշխատանք է տանում սփյուռքի հետ, այլ աշխատում է սփյուռքի դեմ։ Ինչպե՞ս կարելի է Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդի մուտքը հայրենիք արգելել: Սփյուռքի մեր հայրենակիցների համար հայրենիք գալը անչափ կարևոր է։ Որպեսզի նման խնդրի չբախվեն, ստիպված են լինում պարզապես չեզոք կեցվածք ընդունել, լռել հայրենիքում տեղի ունեցողի մասին»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ, «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
«Ի՞նչ արեց իշխանությունը Համահայկական հիմնադրամին ուղղած սփյուռքի ֆինանսական միջոցները․ պարզ է, որ այդքանից հետո վստահության ճգնաժամ է առաջանալու։
Այն, որ այս իշխանությունը, լծակներ ստանալուն պես, լուծարեց Սփյուռքի նախարարությունը, փոխարենը գրասենյակ բացեց, որին ավելի քիչ փող են հատկացնում, քան Սնուփ Դոգին, լավագույնս արտահայտում է այս իշխանության վերաբերմունքը սփյուռքի հանդեպ»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում