27/01/2024 16:08
Երևանի քաղաքապետարան, մաքրեք ձյունը, արդեն՝ սառույցը․ Արշակ Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը քաղաքապետարանին կոչ է արել վերջաապես մաքրել ձյունը փողոցներից։
Երևանի քաղաքապետարան, մոտ 2 ժամ առաջ գրել էի, որ շտապօգնությունը նույնիսկ չի կարողանում բնականոն հասնել քաղաքացիներին։ Սահնակի են նմանվել մեքենաները։
Սա ձեր անգործության հետևանքով է եղել ։ Մաքրեք ձյունը(արդեն`սառույցը), քանի ավելի շատ դժբախտ պատահարներ չեն եղել», - գրել է Սարգսյանը։
Երկու ժամ առաջ էլ նա գրել էր, թե ինչ դժվարությամբ են մայրաքաղաքի սառած փողոցներով շտապօգնության մեքենաները կարողանում օգնության հասնել քաղաքացիներին։
«Տեսա` քաղաքային իշխանությունը անգործության է մատնված, եկել եմ պոլիկլինիկա` տեսնեմ շտապօգնության մեքենաները ինչպես են սահնակի նման սահելով գնում քաղաքացու հետևից։
Շատ շնորհակալ եմ մեր շտապօգնության վարորդներին և բժիշկներին,որ իրենց կյանքը վտանգի տակ դնելով, սահելով հասնում են քաղաքացուն։
Ինչպես պարգևավճար եք ստանում,այնպես էլ ձյունը հավաքեք ու մաքրեք։
Միայն մեծ֊մեծ խոսելով չի»,- ընդգծել էր Սարգսյանը։