28/01/2024 23:40
Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների. Պաշտպանության նախարար
Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակներով համալրելու անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել, այս մասին Բանակի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա մեր անվտանգային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մեկ քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր»,-ասել է Պապիկյանը։
Խոսելով ռազմարդյունաբերության մասին, պաշտպանության նախարարն ասել է, թե չպետք է ներմուծել այն, ինչը կարող ենք արտադրել մեր երկրում՝ ավելի ցած ինքնարժեքով ու լավ որակով։
«Սա նպատակ է, որի ուղղությամբ, հավաստիացնում եմ, հստակ, գործնական քայլե են ձևավորվում»,-նշել է Պապիկյանը։