29/01/2024 22:26
Վախ, տագնապ և ֆոբիա․ ինչպես տարբերել
Սպեցիֆիկ կամ հատուկ ֆոբիաները այնպիսի առարկաներից կամ իրավիճակներից ճնշող, անհիմն կամ անհամարժեք վախերն են, որոնք իրականում քիչ վտանգ են ներկայացնում, բայց կարող են առաջացնել խուճապ և տագնապ:
Ի տարբերություն կարճատև տագնապի, որ կարելի է զգալ ելույթ ունենալիս կամ քննական թեստ հանձնելիս, սպեցիֆիկ ֆոբիաները երկարատև շարունակվող և ֆիզիկական ու հոգեբանական ուժեղ ռեակցիաներ առաջացնող շեղումներ են, որոնք բացասաբար են ազդում աշխատանքային, ուսումնական կամ հանրային ոլորտներում մարդու ունակությունների վրա:
Սպեցիֆիկ կամ հատուկ ֆոբիան արտահայտված կայուն վախը կամ սարսափն է որևէ կոնկրետ առարկայից կամ իրավիճակից, որն իրականում համարժեք վտանգ չի ներկայացնում:
Սպեցիֆիկ ֆոբիաները հանդիպում են ամենահաճախ հանդիպող տագնապային խանգարումների ժամանակ, սակայն ոչ բոլոր ֆոբիաներն ունեն բուժման կարիք: Սակայն, եթե սպեցիֆիկ ֆոբիան ազդում է առօրյա կյանքի վրա, կան որոշ թերապիաներ, որոնք կարող են օգնել հաճախ կայուն ընթացք ունեցող վախերը դիմակայելիս և հաղթահարելիս:
Սպեցիֆիկ ֆոբիաների հիմնական տեսակները վախերն են՝
իրավիճակներից, օրինակ՝ ինքնաթիռներ նստելուց, փակ տարածքներից կամ դպրոց հաճախելուց,
բնական պայմաններից, օրինակ՝ մթությունից, կայծակից կամ բարձրություններից,
կենդանիներից կամ միջատներից, օրինակ՝ շներից կամ սարդերից,
արյունից, ներարկումից կամ վնասվածքից, օրինակ՝ ասեղներ, դժբախտ պատահարներ կամ բժշկական միջամտություններ,
այլ իրավիճաներից, օրինակ՝ շնչահեղձությունից, փսխումից, բարձր ձայներից կամ ծաղրածուներից:
Անկախ նրանից թե սպեցիֆիկ ֆոբիայի որ տեսակն ունեք, դրանք սովորաբար առաջացնում են հետևյալ ռեակցիաները՝
ուժեղ վախի կամ սարսափի, տագնապի և խուճապի անհապաղ զգացումներ, երբ ենթարկվում եք վախի գործոնի ազդեցությանը կամ նույնիսկ մտածում եք դրա մասին,
տեղյակ եք, որ ձեր վախերն անհիմն կամ չափազանցեցված են, սակայն զգում եք դրանք կառավարելու անկարողություն,
տագնապի սաստկացում, երբ վախի առարկան կամ իրավիճակը ֆիզիկապես կամ ժամանակային առումով մոտենում են ձեզ,
ամեն հնարավոր քայլի ձեռնարկում, որ խուսափեք վախի առարկայից կամ իրավիճակից կամ, եթե չի հաջողվում, տագնապային զգացողություններով համբերում,
վախերի պատճառով նորմալ գործելու դժվարություն և ինքնակառավարման կորուստ,
ֆիզիկական ռեակցիաներ և զգացողություններ, այդ թվում՝ առատ քրտնարտադրություն, արագացած սրտխփոց, կրծքավանդակի սեղմնվածության զգացում կամ հևոց,
երեխաների շրջանում՝ հիսթերիա, լաց, կառչում ծնողներին և նրանց «բաց թողնելուց» կամ վախի առարկային կամ իրավիճակին մոտենալուց հրաժարում:
Սովորական վախը դառնում է ֆոբիա, երբ լրջորեն խաթարում է մարդու բնականոն կյանքը: Եթե տագնապը սկսում է բացասաբար ազդել ուսումնական, աշխատանքային կամ հանրային կյանքի վրա, պետք է այդ մասին զրուցել հոգեբանի հետ:
Բազմաթիվ մարդկանց մոտ վախերը կարելի է մեղմացնել կամ վերացնել ճիշտ բուժական մոտեցման շնորհիվ: Ընդ որում, որքան շուտ սկսել բուժումը, այդքան այն ավելի արդյունավետ կլինի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն