29/01/2024 17:35
Նարինե Հայրապետյանը քաղաքական ապաստան է հայցում Ռուսաստանից (Տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, Ռուսաստանից քաղաքական ապաստան է հայցել։
Հայտարարությունը նա արել է ուղիղ եթերում՝ նշելով, որ Հայաստանում իր ու իշխող կուսակցության ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են ընթանում։
Նարինե Հայրապետյանը հայտարարել է նաև, որ իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում