29/01/2024 14:10
ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է. Փոխնախարար
Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝ 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները», - նշել է Կոստանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի այդ առաքելության այցը տեղի ունենա: