29/01/2024 19:33
«Ուշադրություն շեղելու համար էր»․ Բաքվից արձագանքել են Փաշինյանի նոր առաջարկին
«Սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ սահմանելու, չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու հայտարարությունը, որը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծից և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից ուշադրությունը շեղելու համար էր», -հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Հայկական կողմից այդ ուղղությամբ («խաղաղության» գործընթացի-խմբ․) քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ գործնական նշանակություն չունեցող առաջարկները չհասկացվածության տեղիք են տալիս և անընդունելի են»,- Բաքվի դիրքորոշումն է փոխանցել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։
«Նման կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանի հետագա զարգացումը, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա»,- հավելել է Հաջիզադեն՝ նշելով նաև,- «Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ադեկվատ քայլեր ոչ թե խոսքերի, այլ գործի տեսքով»։