29/01/2024 11:25
Հայաստանում գնանկում է արձանագրվել, սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 %-ով
Հայաստանի սպառողական շուկայում դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ գնանկում է գրանցվել։ Ըստ ԱՎԿ-ի՝ նախորդ տարվա համեմատ սպառողական գները 0,6 տոկոսով նվազել են։ 12-ամսյա կտրվածքով սննդամթերքի շուկայում գներն իջել են 4,8 տոկոսով։
Գնաճ արձանագրվել է ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում՝ 8.4 տոկոս։ Հագուսի ու կոշիկի ապրանքախմբում 1.7 տոկոս գնաճ է գրանցվել, տրանսպորտը 5.5 տոկոսով է աճել, 4 տոկոս էլ թանկացել է ռեստորանների ու հյուրանոցների ոլորտը։
Նախորդ՝ նոյեմբեր ամսվա համեմատ դեկտեմբերին 0,9 տոկոս է գնաճ արձանագրվել։ Սննդամթերքը նոյեմբերի համեմատ թանկացել է 2 տոկոսով։ Մյուս ապրանքախմբերում գրեթե գնային փոփոխություններ նախորդ ամսվա համեմատ չեն արձանագրվել։