29/01/2024 20:35
Այսպիսին է մեր երկրի վիճակը՝ իշխանության կարծիքը չկիսող մարդը հայտնվում է բանտում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
« «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ, տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին։
Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
Իշխանության կամայականությունների հետևանքով, մեծ թվով ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:
Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը շատ հեշտությամբ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»: