29/01/2024 21:17
Ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ․ Վարդան Ոսկանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ինչ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այսօր նվիրել Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքու կատարած իր այցի ժամանակ։
«Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ»,- սոցցանցի իր էջում գրել է Վարդան Ոսկանյանը։