29/01/2024 10:36
Հայաստանը պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման հարցում. «Ռոսատոմի» ղեկավար
«Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես-երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում: Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է․ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» Թուրքիայի և Բանգլադեշի հետ պայմանավորվածությունների փուլում է և բանակցություններ է վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ: