29/01/2024 22:14
«Հույս կա»․ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում իրավիճակին է անդրադարձել
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն երկու պետությունների՝ Պաղեստինի և Իսրայելի գոյակցությամբ ու համակեցությամբ։
«Այժմ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը դրամատիկ զարգացումներ է ապրում։ Պայմանավորվածություն կա՝ ձեռք բերված Օսլոյում, այն շատ հստակ է՝ երկու պետությունների ստեղծման մասին է։ Քանի դեռ դա չի իրագործվել, խաղաղությունը շատ հեռվում կմնա»,- ասել է Հռոմի Պապը՝ La Stampa-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ մտավախություններ ունի․ կարող է նոր էսկալացիա լինել։
«Հակամարտությունը կարող է ընդլայնվել, բռնությունը առանց այն էլ տարածվել է ամբողջ մոլորակով մեկ։ Բայց հույս կա, հանդիպումներ են անցկացվում, որպեսզի հաջողվի համաձայնության գալ։ Հրադադարը լավ արդյունք կարող էր լինել»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը։