29/01/2024 16:35
Վարչապետն Արտաքին հետախուզական ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։
Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։
Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։
Վարչապետը ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։