30/01/2024 14:58
Անբարոյականությունն այսօր առաջնային ձևով սահմանված է այս իշխանությունների կողմից. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Անբարոյականությունն այսօր առաջնային ձևով սահմանված է այս իշխանությունների կողմից, և մենք ականատես ենք լինում այսպիսի դատական նիստերի. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեր երկրում օրինաչափ են դարձել մեր հերոս նահատակների ծնողների նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդումները, այլ նաև նրանց նկատմամբ բռնությունները», - ասաց նա։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունն ուղիղ առնչություն ունի այս դատական նիստին։
«Սահմանադրության փոփոխության մեջ սահմանված չէ կառավարման իրավակարգի ճկունություն, արդյունավետություն կամ իրավական բազայի բարելավում, ֆունդամենտալ հարցերի կարգավորում, այլ այդ Սահմանադրության հիմք է դրված փակել հայոց պատմության էջը, արմատախիլ անել այն արմատները, որոնք մեր ժողովրդին մի քանի հազարմյակ վերաբերել են։ Այն ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, նաև հետապնդումները նահատակների ծնողների նկատմամբ, անմիջականորեն կապված են Սահմանադրության փոփոխության հետ»,-ասաց նա։
Ըստ Աբրահամյանի՝ այս իշխանությունների համար կա հստակ սահմանված գիծ, որը դրված է եղել 2018-ից։ «Եվ այն հարվածները, որոնք ուղղված են ԶՈւ-ի, եկեղեցու, հայոց պատմության նկատմամբ, սրանք իրենց տրամաբանական շարունակությամբ դրսևորվել են նաև հերսների ծողների նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում, ցավոք, քաղաքական իշխանության գծած քաղաքական տրամաբանության մեջ է»,-ասաց նա։