30/01/2024 07:26
Գործարար Կարեն Վանեցյանը մեկնաբանել է իր «ձերբակալության» մասին լուրերը
«Олейна» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը մեկնաբանել է իր «ձերբակալության» մասին տեղեկությունը։
Նա РБК-ին ասել է, որ ինքը Մոսկվայում է և չի ձերբակալվել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե գործարարը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում։
Exoil Group հոլդինգի սեփականատեր Կարեն Վանեցյանը РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է։
«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է, ամեն ինչ սովորականի պես է», - ասաց նա՝ նշելով, որ «ձերբակալում չի եղել»։
Հիշեցնենք՝ Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել նրա ձերբակալության մասին մամուլում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։