30/01/2024 20:19
Ձեր թիրախը TV-ների դեմ լղոզված պատժամիջոց ունենալն է, ոչ թե երեխաների բարոյական դաստիարակությունը. Ռուբեն Մխիթարյան
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է իշխանական շրջանակներում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող թեմային՝ քրեական ենթամշակույթի քարոզչության դեմ «պայքարի» նոր մեթոդներին ու շեշտել՝ թիրախում կրկին հեռուստաընկերություններն են, գերիշխողը դրանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ցանկությունն է։
«Երբ դու փակում ես հայկական հեռուստասերիալները «քրեական ենթամշակույթ» ռոմանտիզացնելու պատրվակով, ապա դու ոչ թե դրանք վերացնում ես, այլ դարձնում ես ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ հեռուստասերիալներ, իսկ համացանցը երեխաների համար ամենահասանելին է՝ իր youtube-յան, instagram-յան և tiktok-յան հղումներով:
Երբ դու հայկական հեռուստասիթքոմներում փորձում ես արգելել նման կերպարների կամ խոսույթի առկայությունը, ապա դու ոչ թե դրանք վերացնում ես, այլ դարձնում ես ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ հեռուստասիթքոմներ, իսկ համացանցը երեխաների համար ամենահասանելին է՝ իր youtube-յան, instagram-յան և tiktok-յան հղումներով:
Երբ դու ցանկացած ՀԱՅԿԱԿԱՆ բան արգելում ես, դրա տեղը գալիս ու լցվում է ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ու ՀՆԴԿԱԿԱՆԸ:
Դուք հայտնի մակերեսային և պոպուլիստական որոշումների «աստվածներն եք» ու կորցրել եք նաև մեդիա իրականության զգացողությունը: «Սուրբը» և «Слово пацана» սերիալները ոչ մի TV չի ցուցադրել, բայց դրանք դիտել են նման կոնտենտ սպառողների 60%-ը: Իսկ անվճար հարթակում տեղադրվելուց հետո կդիտեն բոլորը:
Տոտալիզատորների գովազդը TV-ներից հանելուց հետո, դուք չզսպեցիք խաղամոլությունը, հակառակը, հասցրեցիք տրիլիոնների շրջանառության, այ իսկ TV-ներին զրկեցիք զգալի գումարներից: Հիմա դարձյալ ձեր թիրախը TV-ների դեմ լղոզված պատժամիջոց ունենալն է, այլ ոչ թե երեխաների բարոյական դաստիարակությունը:
Էսքան բան, չուշպաններ»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Մխիթարյանը: