30/01/2024 14:37
ԱՄՆ ներկայացուցիչները ԳՇ պետի հետ քննարկել են ՀՀ ԶՈՒ-ին օգնելու ու մարտահրավերներին դիմակայելու հարցերը
Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։