30/01/2024 09:59
«Ժողովուրդ». Վիգեն Քոչարյանը լքում է ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը ևս կլքի ԲԴԽ-ն, սակայն ԲԴԽ-ում հայտնվել են փակուղու առաջ ու փորձում են հասկանալ՝ Վիգեն Քոչարյանը ինչ մասնագետ է, նրան ուղարկեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական, թե քրեական պալատ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչու է նա ևս լքում ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ. վերջինս պատասխանեց, թե պարզ չէ։
Նշենք, որ ԲԴԽ անդամներից մեկը ևս ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։
Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երևան քաղաքի դատավոր Արման Օհանյանի և ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։
Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։ Իսկ ո՞վ է նա։ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի և Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր է»։