30/01/2024 20:32
Հայկական հեռուստաընկերությունները բացում են դռները Արցախի գործընկերների առջև․ Արցախի Հանրային հեռուստաընկերության «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը կշարունակի ցուցադրվել «Կենտրոն»-ով
Արցախի Հանրային հեռուստաընկերության սիրված հաղորդաշարերից մեկը՝ «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը կհեռարձակվի Հայաստանում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։
Հաղորդման հեղինակ Վարդուհի Բաղդասարյանը կարևորում է այն հանգամանքը, որ հայկական հոգևոր ժառանգության մասին պատմող հաղորդաշարը կշարունակի գիտելիք փոխանցել եթերից։
«Պետք է անպայման վերադառնանք դեպի մեր արմատները, դեպի մեր հավատքը, որովհետև մենք ի՞նչ ունենք ավելի հարազատ, քան հավատքն է, քան մեր լեզուն է, քան մեր ընտանիքն է»,- շեշտում է հաղորդման հեղինակը։
Հայաստանում ու Սփյուռքում մեծ լսարան ունեցող «Դարձ՝ հոգու և ինքնության» հաղորդումը եթերաշրջանը նորովի է սկսելու։
Հաղորդման նկարահանումները շարունակվում են, հիմա՝ Հայաստանում։