30/01/2024 16:06
Չենք ակնկալում, որ պարենի գները մոտակա ժամանակներում աճ կունենան. ԿԲ նախագահ
Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից, կարծում ենք, որ արտաքին հատվածից, ներառյալ պարեն, ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտակա ժամանակներում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,-ասաց ԿԲ նախագահը։