30/01/2024 22:12
«Այս բարբարոսության պատճառը Հայաստանում տարվող հակառուսական արշավն է»․ Ռուսաստանը ՀՀ իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում հուշարձանի մոտ տեղի ունեցած վանդալիզմի կապակցությամբ
Ռուսաստանը խստորեն դատապարտում է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի» մոտ տեղի ունեցած վանդալիզմը. այդպիսի արարքների պատճառը Հայաստանում սկիզբ առած հակառուսական արշավն է։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Ցավով արձանագրում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Սուր արձագանք ենք տեսնում հայ ժողովրդի կողմից․ կատարվածը դատապարտվում և անընդունելի է համարվում։ Նույնն ակնկալում ենք երկրի իշխանություններից, ինչպես նաև ակնկալում ենք ապագայում նման բարբարոսությունների կանխում։ Այսպիսի արարքներին նպաստում է Ռուսաստանի անունը սևացնելուն և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն ուղղված հանրային արշավը»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։