31/01/2024 13:53
Հայկական կողմն ադրբեջանցիներին կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։
Հաղորդվում է, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
Իջևանի և Ղազախի հատվածում՝ պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների նիստը։