31/01/2024 20:01
Հուշակոթողի մոտ արված վանդալիզմի հեղինակին գտել են․ ուզում էր դիմել փախուստի
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի կապակցությամբ։
«Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր նա։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վանդալիզմի հեղինակը հայտնաբերվել է: Նա 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան գտել են Բագրատաշենի անցակետից: Նա ուզում էր դիմել փախուստի: