30/01/2024 20:59
Սահմանազատման ու սահմանագծման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։
Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանդիպումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին։
Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։