31/01/2024 17:51
Էկոնոմիկայի նախարարությունից բացի, խուզարկվում են նաև մի շարք անձանց բնակարանները․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ գործողություններ են իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում գերատեսչությունում։
Երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանն ու Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանը բերման են ենթարկվել։