31/01/2024 19:44
Հայաստանից 4 բռնցքամարտիկ կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի մրցաշարին
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները` Կարեն Աղամալյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ֆիզպատրաստության հավաք են սկսել Ծաղկաձորում, որը կտևի մինչև փետրվարի 12-ը։ Տղաների հավաքին մասնակցում է 24, իսկ կանանց հավաքին՝ 5 բռնցքամարտիկ։
Ծաղկաձորյան հավաքին կհետևի ևս մեկ ուսումնամարզական հավաք` արդեն Օլիմպավանում։
Այս օրերին Հայաստանի 4 բռնցքամարտիկ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի մրցաշարին։