31/01/2024 11:53
Ալիևը որոշել է խարխլել ԵԽ հեղինակությունը, Ադրբեջանի ընտրությունների միջազգային դիտորդները կեղծ են և կաշառված․ ԵԽԽՎ պատգամավոր
Բունդեսթագի պատգամավոր, ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության անդամ Ֆրանկ Շվաբեն անդրադառնալով փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին և դիտորդներին՝ հայտարարել է, որ նրանց մեծ մասը կեղծ դիտորդներ են։
«Ադրբեջանում 512 միջազգային «դիտորդների» մեծ մասն «ընտրությունների կեղծ դիտորդներ» են։ Պատվիրել և վճարել է երկրի նախագահը։ Մինչ այժմ Եվրախորհրդի 30 դիտորդների երկիր չեն թողել։ Ֆարսին ԵԱՀԿ-ն չպետք է մասնակցի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ պնդելով, որ Ադրբեջանում Գերմանիայի որոշ ներկայացուցիչներ ևս կաշված են։
«Բունդեսթագի և Եվրախորհրդի բազմաթիվ պատգամավորներ կոռումպացված էին Ադրբեջանի կողմից։ Ուշ, բայց ոչ շատ ուշ, որոշ ներգրավվածների, ի վերջո, մեղադրանք առաջադրվեց։ Պատգամավորի համար սա խորը բարոյական անդունդ է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու և մեկ տարով ադրբեջանցի խորհրդարանականներին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախաձեռնողներից է։
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևը որոշել են խարխլել Եվրոպայի խորհրդի հեղինակությունը։ «Նրանք դա գիտեն և լրագրողներին չեն թողնում երկիր, դիտորդական առաքելություն չեն հրավիրում, թեև պարտավորություններ ունեն, նրանք իջեցրել են այս կազմակերպության (ԵԽ-ի) վարկանիշը։ Եվրոպական կոնսորցիումի քաղաքական գործիչները կոռումպացված էին»,- շեշտել է պատգամավորը՝ ադրբեջանական Meydan TV-ին տված հացազրույցում։